Բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող ախալցիխեցի Ստեփան Մանուկյանը հաջողությամբ կարողանում է համատեղել ոսկերչի մասնագիտությունը մեքենայաշինության հետ։

Ստեփանը ծնվել և մեծացել է Ախալցիխեում, այնուհետև երկար տարներ ապրելով Ուկրաինայիում 2015 թվականին վերադարձել է Վրաստան՝ Ախալցիխե, իր նորարարական տաղանդը օգտագործելու այստեղ։ Նա նորոգում և ըստ իր ճաշակի հավաքում է մեքենաներ որոնց տարբերվող տեսքը անհնար է չնկատել:

Manukyan1

Ստեփանը մասնագիտությամբ ոսկերիչ է, ունի մեքենաների և բագգիների արհեստանոց: Նա ինքնուրույն հավաքել է բագգի, որով մտադիր է մասնակցել ավտոմրցաշարերի Վրաստանի առաջնությանը։

Մեքենաների հանդեպ մեծ սերն առաջացել է մանկության տարիներից, նա 5 տարեկանից մորեղբոր հետ արհեստանոցում մեքենա է վերանորոգել, իսկ 11 տարեկանից արդեն սկսել է ինքնուրույն շարժիչներ հավաքել։

Manukyan3

Ստեփանը այս պահին մտադիր է հիմնական մասնագիտությունն ու նախասիրությունը համատեղել։ Նրա խոսքով շատ հետաքրքիր և պահանջված կլինի շրջանում արտադրել թանկարժեք մետաղից պատրաստված ինչպես մեքենաների մասեր այնպես էլ առօրյայում օգտագործվող իրեր:

Manukyan2

Վերջինս սիրում է նաև մոտոցիկլ վարել: 2017 թվականից մասնակցում է տարբեր մրցաշարերի: