Այս պահին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը: Նրանք արգելում են բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող մարդկանց խոսքերով, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:
JNEWS-ի տվյալներով, այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանպարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակող ջավախքցիները:
Տեղում աշխատում է JNEWS-ի լրագրողը, մանրամասները շուտով: