Ինչպես հաղորդում է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը, Ախալքալաքի քաղաքապետարանից կորոնավիրուսով վարակված կնոջ հետ շփումները հաստատված են, հիվանդի հետ 30 անմիջական շփման մեջ գտնվող անձինք անցել են ինքնամեկուսացման ռեժիմի: Այս պահին հաստատվում են անուղղակի կապերը:

«Այս պահին Ախալքալաքում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել: Այս պահին ճշտվում է վարակման աղբյուրը: Բացահայտվել է այս անձի հետ 30 անմիջական շփում, բոլորը անցել են ինքնամեկուսացման ռեժիմի: Ինքնամեկուսացումը վերահսկվելու է տեղական իրավապահ մարմինների և առողջապահական ծառայությունների կողմից: Ընթանում է նաև լրացուցիչ կոնտակտների որոնումը: Նրանք նույնպես կթեստավորվեն», – ասել է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շտաբի պետ Գիորգի Միքելաձեն: