Վերջին մեկ օրում Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 396 նոր դեպք, ապաքինվել է 469 պացիենտ, մահացել՝ 19-ը:
Կորոնավարակի նոր դեպքների վիճակագրությունը Վրաստանի շրջաններում.
Թբիլիսի՝ 170,
Աջարիա՝ 8,
Իմերեթի՝ 59,
Քվեմո-Քարթլի՝ 11,
Շիդա-Քարթլի՝ 41,
Գուրիա՝ 25,
Սամեգրելո-Զեմո-Սվանեթի 27,
Կխեթի՝ 32,
Մցխեթա-Մթիանեթի՝ 9,
Սամցխե-Ջավախքեթի՝ 8,
Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Սվանեթիում՝ 6:
Այս պահի դրությամբ երկրում ակտիվ դեպքերի քանակը կազմում է 3 580, 349 պացիենտի վիճակը ծանր է գնահատվում, արհեստական շնչառական ապարատին է միացված 101 պացիենտ:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 9 875 մարդ: