Մայիսի 23-ին Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում տեղի ունեցավ բանաստեղծ Գուրի Եթերի գերեզմանաքարի պաշտոնական բացման արարողությունը:

Հուշարձանի հեղինակն է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Մխիթարյանը: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Վարդապետի օրհնությունից հետո:

Միջոցառմանը ներկա էին գրողի համագյուղացիները և հյուրեր Հայաստանից:

Գուրի Եթեր Ավետիսյանը մահացել է 2015 թվականին:

«Մենք սպասում էինք, երբ է գալու հեղինակը՝ հուշարձանը իր ձեռքերով բացելու համար», – ասում է Գուրի Եթերի տուն-թանգարանի տնօրեն Սիլվա Սիփանուհին:

Գուրի Եթերը ծնվել է 1951 թվականին, Մախարաձեի շրջանի Շրոմ գյուղում, սակայն նա ընտանիքի հետ միասին 5 տարեկան հասակում տեղափոխվել է գ. Տուրցխ և ողջ կյանքն անցկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում:

Նա սկսել է ստեղծագործել վաղ տարիքում, բանաստեղծն իր սերը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ փոխանցել է բանաստեղծությունների միջոցով: