Կորոնավիրուսի երրորդ ալիքը կարող է սկսվել 2021 թ.-ի առաջին ամիսներին, եթե եվրոպական երկրները դրա դեմ պայքարելու համար չստեղծեն ենթակառուցվածքներ, հայտարարել է ԱՀԿ-ի COVID-19-ի հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Եվրոպային կարող է սպառնալ կորոնավիրուսի երրորդ ալիքը, եթե երկրները չստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ վարակի դեմ պայքարելու համար: Այս մասին «Solothurner Zeitung»-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարրոն:
«Եվրոպականարձագանքը [համավարակի նկատմամբ] անբավարար է: Նրանց չհաջողվեց կառուցել անհրաժեշտ ենթակառուցվածքներ ամռան ամիսներին, երբ նրանք առաջին ալիքը վերահսկողություն տակ առան: Իսկ հիմա դուք բախվել եք երկրորդ ալիքի հետ: Եթե նրանք հիմա ենթակառուցվածքներ չկառուցեն, հաջորդ տարվա սկզբին կբախվեն երրորդ ալիքին», – նախազգուշացրել է Նաբարրոն:
Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի իր գործընկերները անընդհատ ստիպված են կրկնել, որ նկարագրված ռազմավարությունն իրականացնելուց բացի այլընտրանքներ չկան: Ըստ Նաբարրոյի, յուրաքանչյուր երկրում տեղական մակարդակում անհրաժեշտ է կազմակերպել վարակված անձանց նույնականացման գործընթաց, ինչպես նաև ընդհատել վարակի շղթան և զսպել վիրուսի տեղական բռնկումները:
«Արևմտյան Եվրոպայի շատ երկրների մարտահրավերը վիրուսը կրկին վերահսկողության տակ վերցնելն է՝ առանց մեկուսացման հակվածության: Քանի որ դա չափազանց խիստ միջոց է: Դուք դրա համար մեծ գին եք վճարում», – պարզաբանել է ԱՀԿ-ի հատուկ բանագնացը:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ Եվրոպայում գրանցվում են ավելի շատ նոր վարակներ, քան մյուս տարածաշրջաններում: Այսպիսով, վերջին շաբաթվա ընթացքում եվրոպական երկրներին բաժին ընկավ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի 46%-ը և նոր մահացությունների 49%-ը: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում տարածման աճը շաբաթվա ընթացքում ընկել է 10%-ով` կարանտինային միջոցառումների պատճառով, հաղորդում է ԱՀԿ-ն:
Նաբարրոն օրինակ բերեց Ասիայում կորոնավիրուսի դեմ պայքարը: Նրա խոսքով՝ այնտեղ մարդիկ անհրաժեշտ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում՝ ներառյալ դիմակներ կրելը ու հեռավորությունը պահպանելը: Նա բացատրեց, որ այնտեղ հաստատված է հստակ երկխոսություն իշխանությունների և քաղաքացիների միջև, բացի այդ, ընտրություն չի դրվում առողջության և տնտեսության միջև: «[Ասիական երկրներում] միշտ ասում են, որ տնտեսության վերականգնման համար հարկավոր է լավ առողջություն: Չկա ոչ մի «կամ-կամ», կա միայն «երկուսն էլ», – նշել է Նաբարրոն: