Կորոնավիրուսով վարակված կինը և նրա երեխան գտնվում եմ կայուն վիճակում: Ընտանիքի բոլոր անդամները թեստավորվել են:
Ըստ Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի՝ ծննդաբերությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, մայրն ու երեխան գտնվում են Թբիլիսիում՝ նորմալ վիճակում:
«Մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ նորմալ է: Հիվանդը կասկածելի էր համարվում: Պատասխանը կասկածելի էր եկել: Մենք նրան տեղափոխեցինք Թբիլիսի: Նա մեկուսացված է, վերահսկողության տակ է գտնվում: Բժիշկները նրան վերաբերվում էին որպես կասկածելի պացիենտի, ինչպես սահմանված է պետական նորմերով, ուստի տարածման մասին խոսք լինել չի կարող: Մայրը և երեխան նորմալ վիճակում են: Քանի որ պատասխանը կասկածելի էր, մենք իրավունք չունեինք նրան տուն ուղարկել: Ի դեպ, ասեմ, որ նրանց ընտանիքը կապ է ունեցել Բաթումիի հետ: Նրանց դուստրը երեխաների հետ եկել էր Բաթումիից, նրանք բոլորը հիվանդ էին: Ընտանիքի բոլոր անդամները հետազոտվել են, և շատ հնարավոր է, որ ընտանիքի բոլոր անդամները հիվանդ են եղել COVID-19-ով», – ասում է Ալեքսան Թորոյանը:
Ախալքալաքի հիվանդանոցն աշխատում է սովորականի պես: Ախալքալաքի բժշկական հաստատությունում վիրուսի տարածման վտանգ չկա:
«Հիվանդանոցն աշխատում է սովորական ռեժիմով: Մենք՝ բժիշկներս, քանի որ մեր ամբողջ անձնակազմը ռիսկային խմբում է՝ անեսթեզիոլոգները քույրերի հետ միասին, վիրաբուժության բաժանմունքը, ծննդատունը, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անցնում ենք պլանային ստուգումներ և անալիզները ուղարկում ենք Թբիլիսի: Այսպիսով, մեր երեկվա թեստավորումը կապված է պլանային ստուգման հետ: Մենք դա անում ենք արդեն 6 ամիս: Սա կապված չէ այս դեպքի հետ», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը: