Նոր տարվանից սկսվում է նոր փուլ՝ նպատակային սոցիալական աջակցության նոր ալիքը, որն իր մեջ ներառում է համակարգային քայլեր, համակարգային սոցիալական աջակցություն մեր քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ:
Կառավարության ղեկավարը մանրամասն պատմել է կառավարության կողմից տրամադրվող նպատակային սոցիալական աջակցության մասին և նշել, որ ամենակարևորն այն է, որ քաղաքացիները հնարավորինս արագ և ժամանակին ստանան օգնությունը:
«Նախ և առաջ, սա վեց ամսվա ընթացքում 1200 լարիի չափով աջակցություն է մեր քաղաքացիների համար, որն առաջին փուլում շատ լավ աշխատեց, այդ օժանդակությունը կտրամադրվի և սկսվել է այն քաղաքացիների գրանցումը, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և չեն ստանում աշխատավարձ 2020 թվականի դեկտեմբերից: Սա առաջին մասն է: Երկրորդ մասը 65,000-ից 100,000 միավոր ունեցող մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են սոցիալապես անպաշտպան կատեգորիայում, 6 ամսվա ընթացքում կստանան 100 լարիական ամսական նպաստ: Բացի այդ, 0-ից 100 հազար միավոր ունեցող մեր բոլոր քաղաքացիները, ովքեր իրենց ընտանիքում ունեն մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխա, նույնպես կստանան ամսական նպաստ 100 լարիի չափով՝ վեց ամսվա ընթացքում: Սահմանափակ կարողություն ունեցող մինչև 18 տարեկան անձանց և արտահայտիչ սահմանափակ կարողություններով բոլոր անձանց ևս կտրամադրվի ամսական 100 լարի աջակցություն՝ 6 ամսվա ընթացքում: Սոցիալական աջակցության այս պորտֆելի բյուջեն կազմում է շուրջ 610 միլիոն լարի», – ասել է վարչապետը:
Նման նյութեր:
Այսօր՝ մարտի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել, մեկ դեպք է գրանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է…
04.03.2021 | նորություններ
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մարտի 6-ին Արևմտյան Վրաստանի իջվածքում օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի, իսկ Արևելյան Վրաստանում՝ +15, +17-ի:
04.03.2021 | նորություններ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում կորոնավարակով վարակակիրների թիվը նվազել է, կարևոր է կանխարգելիչ միջոցառումներին հետևելը:
04.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 491-ով՝ հասնելով 173 հազար 307-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության…
04.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
04.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 701, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
03.03.2021 | Հասարակություն
Մարտի 1-ից Վրաստանում արգելվում է չվող թռչունների որսը: Այս մասին հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանության վերահսկողության վարչությունը:
03.03.2021 | Հասարակություն
Պետական գույքի սեփականաշնորհման ծրագրի համաձայն` 2021 թվականին նախատեսվում է պետական բյուջեում կենտրոնացնել 150 միլիոն լարի: Միևնույն ժամանակ, Պետական գույքի ազգային գործակալությունից հայտարարում են, որ 2020…
03.03.2021 | Հասարակություն