Ախալքալաքի փողոցների փոսային նորոգման մրցույթն առաջին անգամից կայացել է: Շինարարական ընկերությունը հայտնի է:
Մրցույթը Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել էր մարտի 28-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվել էր ապրիլի 18-ին։ Մրցույթի նախնական գինը 300 000 լարի է։ Մրցույթը սկզբնական գնով շահել է ՍՊԸ «ՋավախԱվտոԳզա»-ն։ Մրցույթն այժմ ընտրության և գնահատման փուլում է։
Աշխատանքները պետք է կատարվեն պատվիրատուի տեխնիկական բնութագրերի համաձայն: Ստույգ տվյալները կսահմանվեն բնակլիմայական պայմանների բարելավումից (ամբողջական ձնհալից) հետո։ Աշխատանքները ներառում են վնասված ասֆալտային ծածկի հեռացում, հեռացումից հետո աղբահանում, բեկորի կտրում և բիտումով լցում, 0,6 կգ/մ² կողնակների հեղուկ բիտումով խցում, այնուհետև ասֆալտապատ ծածկի վերին շերտի պատում:
Ախալքալաքում ձյունը հալվել է, դրա հետ մեկտեղ հալվել էր նաև ասֆալտը, գրեթե բոլոր փողոցներում հայտնվել են մեծ ու դժվարանցանելի փոսեր։ Նույն իրավիճակն է գրեթե ամեն տարի։ Անհայտ է, թե արդյոք փոսերի պատճառը ճանապարհների գերբեռնվածությունն է, թե անորակ վերականգնողական աշխատանքները:
Անցած տարի Ախալքալաքի փողոցների փոսային նորոգման մրցույթը մի քանի անգամ վերահայտարարվել էր մասնակիցների բացակայության պատճառով։