Այսօր՝ նոյեմբերի 20-ին Ախալքալաքում, կայացավ հանդիպում «Կանանց դերը քաղաքացիական կյանքում» թեմայով, որին մասնակցում էին ախալքալաքցի 15-18 տարեկան աղջիկներ, ինչպես նաև ակտիվ կանայք։
Թրեյնինգի ընթացքում երիտասարդներին իրենց փորձի մասին էին պատմում Ախալքալաքում տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող կանայք։ Նրանք պատմում էին երիտասարդներին իրենց հաջողության գրավականի մասին, անցած ուղու և դժվարությունների։
«Մեր նախագիծը մենք կազմակերպել ենք Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնների ցանցի շրջանակներում ու նախագծի անունն է «Երիտասարդները հանուն սոցիալական փոփոխությունների»: Նախագծի շրջանակներում երեխաները անցել են 5-օրյա թրեյնինգ, որից հետո նրանք արդեն պատրաստել էին նախաձեռնություններ։ Երեք նախաձեռնություն էին կազմակերպել, որից մեկը մերն է, ընտրված էր երեք թեմա. «Կանայք սպորտում», «Մասնագիտությունը սեռ չի ճանաչում» և մերը՝ «Կանանց դերը քաղաքացիական կյանքում»», – ասաց նախագծի մենթոր Եկատերինա Ղապլանյանը։
Թրեյնինգներին մասնակցել են հիմնականում 15-18 տարեկան աղջիկներ, ինչպես նշում է նախագծի մենթորը, ունեցել են ընդամենը երկու տղա։ Այս նախագծի շրջանակներում սա վերջին հանդիպումն էր։