Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը հասել են 110 548-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 861-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1501 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 68 336 է, փաստացի բուժվողներինը՝ 40 157-ը։

Մահվան ևս 34 դեպք կա, 27-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1636 դեպք կա, այլ պատճառով՝ 419:

Մեկ օրում թեստավորվել է 4 226 մարդ։ Ընդհանուր առմամբ 448 450 թեստ է արվել։