Այսօր Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներով, բոլոր վարակակիրներն այս պահին գտնվում են Թբիլիսիի հիվանդանոցներում:
«Մեր մոտ կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել: Բոլորը հիվանդները տեղափոխվել են Թբիլիսի»,- Jnews-ին հայտնեց Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը:
Այն բանից հետո, երբ Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղի բնակչի մոտ հաստատվեց կորոնավիրուս, Հանրային առողջապահության կենտրոնը թեստավորում է անցկացրեց այն մարդկանց շրջանակում, ովքեր կոնտակտ են ունեցել վարակակիրի հետ: Հոկտեմբերի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Նինոծմինդայի 7 բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Նինոծմինդայի մոնիցիպալիտետում COVID-19-ի հաստատված ընդհանուր դեպքերի քանակը կազմում է 8: Կորոնավիրուսի առաջին դեպքը Նինոծմինդայում գրանցվել է սեպտեմբերի 28-ին, Արագյալ գյուղի բնակչի մոտ, որը դեպի Բաթում ճամփորդական պատմություն ունի: