Այսօր՝ ապրիլի 5-ին, ճանաչողական հանդիպումներ են տեղի ունեցել Նինոծմինդայում և Ախալքալաքում, բնակիչները ճշտումներ կատարեցին «Աջակցություն միկրո և փոքր ձեռնակատիրություններին 2022» մրցույթի վերաբերյալ, որը հայտարարվել է «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ​​ծրագրի շրջանակներում։

«GCSD Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի շրջաններում իրականացնում է նախագիծ, որի նպատակն է բնակչությանը տեղեկացնել «Աջակցություն միկրո և փոքր ձեռնակատիրություններին 2022» ծրագրի մասին Վրաստանում և մոտիվացնել մարդկանց դիմել բիզնես գաղափարների մրցույթին։ Ախալքալաքում և Նինոծմինդայում «Բաց սահմաններ» ոչ կառավարական կազմակերպությունն օգնեց կազմակերպել և անցկացնել GCSD-ի հանդիպումները:

Ե՛վ Ախալքալաքում, և՛ Նինոծմինդայում հանդիպումը կրում էր տեղեկատվական բնույթ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանում էին «Արտադրի՛ր Վրաստանում» և մասնավորապես բիզնես գաղափարների մրցույթին վերաբերող հարցերին։ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները այնպիսի հարցեր են տվել, ինչպիսիք են հումք գնելը, տեխնիկա և մեքենաներ գնելը, հնարավո՞ր է մասնակցել նախագծին, եթե Վրաստանի քաղաքացի չես, բայց Վրաստանում բնակության թույլտվություն ունես։ Հետաքրքրված էին նաև տեխնիկական հարցերով:

awarmoe2

Բնակչության կողմից առաջարկներ են հնչել նաև «Արտադրի՛ր Վրաստանում» նախագծի առումով, օրինակ՝ ավելացնել բիզնես գաղափարների ընդունման մեկնարկի հայտարարման և վերջնաժամկետի միջև ընկած ժամանակահատվածը, քանի որ շատերը չեն հասցնում լրացնել մասնակցության ձևաթուղթը։ Ավելացնել նաև քվոտաներ, որպեսզի Ջավախքի բնակիչներն իմանան, որ, օրինակ, այս շրջանի համար նախատեսված են որոշակի թվով նախագծեր։ Նաև երկու քաղաքների հանդիպումներին ներկաները խոսել են մասնակցության դժվարությունների մասին, օրինակ՝ պետական ​​լեզվի չիմացության մասին, ինչը բարդացնում է այն, որ անհրաժեշտ է նաև բիզնես պլանը կազմել վրացերենով։ Խոսվել է նաև նախքան մեկնարկի հայտարարումը ծրագրի մասին ոչ ակտիվ քարոզչության և ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների բնակչության մրցունակության բացակայության մասին։

Հիշեցնենք, որ «Միկրո և փոքր ձեռնակատիրություններ» պետական ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհի մրցույթին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, բացառությամբ 2020 թվականի ծրագրի հաղթող շահառուների, ինչպես նաև 2015-ից մինչև 2018 թթ. մասնակից այն շահառուների, որոնց գաղափարները բազմիցս ֆինանսավորվել են:
Ձեռնարկատերերը կկարողանան դրամաշնորհ ստանալ, ինչպես նոր բիզնես գաղափարների իրականացման, այնպես էլ արդեն ֆինանսավորվող գործունեության ընդլայնման համար։ Ծրագրի հաղթողը պարտավոր է դրամաշնորհի չափը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալի ծախսերը՝ ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցները՝ ոչ ավելի, քան 10%:

Ծրագրով կարող են ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեության տեսակներ: Ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի մարտի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը (15:00-ն):

Ծրագիրն ուղղված է միկրո և փոքր ձեռնարկատիրությունների զարգացմանը, ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Միկրո և փոքր ձեռնակատիրություն-2022»