Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 33,005-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 515-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 592 դեպք կա, այլ պատճառով՝ 189։
Ապաքինվել է ևս 619 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 21,348 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,876 է։
Ընդհանուր առմամբ, 139,220 թեստ է արվել։