Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 150 218-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 098-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 38 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից, 11-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 556 դեպք կա, այլ պատճառով՝ 637։
Ապաքինվել է ևս 1 242 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 128 694 է։ Փաստացի բուժվողների թիվը 18 331 է։
Մեկ օրում կատարվել է 3 272 թեստավորում, ընդհանուր առմամբ կատարվել է 554 909 թեստավորում: