Վարորդական իրավունքի վկայականների վավերականության ժամկետները սահմանվում է ըստ կարգերի և ենթակարգերի։

Այսպիսով՝

A, B, BE, T, S, A1 , B1 կարգերի և ենթակարգերի վավերականության ժամկետը սահմանվում է 15 տարի:

C, CE, D, DE, C1, C1E, D1, D1E և տրամվայի վարորդական իրավունքի վկայականի վավերականության ժամկետը 5 տարի է:

Միջազգային՝ անկախ կարգի և ենթակարգի վարորդական իրավունքի վկայականի վավերականության ժամկետը 3 տարիէ։

Վարորդական իրավունքի ժամկետը լրանալուց հետո այն կփոխարինվի նորով առանց քննություն հանձնելու, ներակայացնելով առողջական վիճակի մասին փաստաթուղթ (Ձև IV-100/ա):

Վարորդական վկայականները, որոնք ենթակվել են փոփոխության՝

2006 թվականի մինչև ապրիլի 1-ը Վրաստանում տրված վարորդական իրավունքի վկայականի իրավական ուժը պահպանվում էր մինչև 2018 թվականի հունվարի 1-ը։

2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը, Վրաստանում տրված C, CE, D, DE, C1, C1E, D1 և D1E կարգի վարորդական իրավունքներն ուժի մեջ էին մինչև 2019 թվականի մարտի 1-ը։

Ե՞րբ է պետք փոխել վարորդական իրավունքի վկայականը

Մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահտվածում պետք է փոխվեն 2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը Վրաստանում տրված A, B, BE, T, S, A1 և B1 կարգի և ենթակարգի վարորդական իրավունքները։