Վրացի ռեժիսոր Դեյ Կուլումբեգաշվիլիի «Սկիզբ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Սան Սեբաստիանում կայացած 68-րդ միջազգային կինոփառատոնում: Ժյուրին դրամային գլխավոր մրցանակ է շնորհել «Ոսկե խեցին»:
Բացի այդ, կինոնկարը մրցանակներ է ստացել՝ լավագույն ռեժիսուրայի, սցենարի և լավագույն դերասանուհու համար: «Արծաթե խեզին» ստացել է վրացի դերասանուհի Իա Սուխիտաշվիլիին, ով խաղում էր ֆիլմի գլխավոր դերը:
Սուխիտաշվիլին և ֆիլմի սցենարիստ Ռատի Օնելին հեռակա շնորհավորանքներ են ստացել: Կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային կինոփառատոնի ձևաչափը փոխվել է, իսկ մրցանակաբաշխության մասնակիցների թիվը սահմանափակ է եղել:
«Սկիզբ» կինոնկարը Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրությունն է: Ֆիլմը նկարահանվել է Վրաստանի Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի աջակցությամբ՝ Կախեթիի Լագոդեխի շրջանում: Ինքը` Կուլումբեգաշվիլին ծնունդով հենց այնտեղից է:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Սան Սեբաստիանում: Ավելին, «Սկիզբ»-ն արդեն ընդգրկվել է Կաննի հիմնական մրցույթում: Ֆիլմը կցուցադրվի նաև Տորոնտոյի, Նյու Յորքի, Վենետիկի, Պուսանի և Լյումիերի կինոփառատոններում:
Ֆիլմը պատմում է «Եհովայի վկաների» խմբի մասին, ովքեր գավառական քաղաքում հետապնդվում են ծայրահեղական խմբերի կողմից:
Գլխավոր հերոսը՝ Յանան, Եհովայի վկայի կին է: Աշխարհը, որ նա գիտի, դանդաղորեն քանդվում է այս հակամարտության ֆոնին: Յանայի ներքին դժգոհությունն ավելանում է, երբ նա սկսում է վերլուծել իր իսկ ցանկությունները:
Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնն անցկացվում է ամեն տարի 1953 թվականից ի վեր և համարվում է ամենահեղինակավորներից մեկը Եվրոպայում: Անցյալ տարի փառատոնի լավագույն ֆիլմը ճանաչվեց Բրազիլական «Հնազանդվածը» ողբերգությունը (ռեժիսոր՝ Պաքսթոն Ուինթերս):
Սան Սեբաստիանում վրացական կինոնկարը վերջին անգամ մրցանակների է արժանացել 2015 թվականին: Այնուհետև Հաղորդակցության համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի (SIGNIS) հատուկ մրցանակը շնորհվել էրԼեւան Թութբերիձեի «Մոյրա» սոցիալական դրամային:
Փառատոնի բարձրագույն պարգևներն են՝ «Ոսկե խեցի» (լավագույն ֆիլմի համար) և «Արծաթե խեցի» (տրվում է լավագույն դերասանին, լավագույն դերասանուհուն և լավագույն ռեժիսորին) պարգևներով:
Այս տարի Սան Սեբաստիանում կայացած փառատոնը դարձավ Վենետիկյանից հետո երկրորդ կինոփառատոնը, որը հաջողվեց անցկացնել գրեթե ծանոթ ձևաչափով: Ձեռնարկվել էին անվտանգության լուրջ միջոցառումներ և սահմանափակումներ: Ի թիվս այլ բաների, կինոդիտումների քանակը կրճատվել է: