Վրաստանի ժողովրդավարության ցուցանիշը վատթարացել է: Այս մասին ասվում է «Freedom House»-ի ամենամյա զեկույցում, որն ուսումնասիրում է «տարանցիկ շրջանում երկրների» (Nations In Transit) վիճակը:
«Nations in Transit»-ը գնահատում է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում՝ Կենտրոնական Եվրոպայից ընդհուպ Կենտրոնական Ասիան: 2021 թ. զեկույցում ներկայացված են 2020 թվականի իրադարձությունները: Զեկույցում յուրաքանչյուր երկիր գնահատվում է ըստ 7 ցուցանիշների.
Ազգային ժողովրդավարական կառավարում,
Ընտրական գործընթաց,
Քաղաքացիական հասարակություն,
Անկախ ԶԼՄ-ներ,
Տեղական ժողովրդավարական կառավարում,
Դատական համակարգի անկախություն,
Կոռուպցիա,
Վարկանիշը սահմանվում է 1-ից 7 սանդղակով, որտեղ 1-ն ամենացածրն է, իսկ 7-ը` ամենաբարձրը: Այս տարի, ինչպես նախորդ տարիների զեկույցներում, Վրաստանն ընկնում է տարանցիկ և հիբրիդային ռեժիմների դասակարգում: Այնուամենայնիվ, գնահատականն ավելի վատն է, քան նախորդ տարի (3,25) և կազմում է 3,18:
«Ժողովրդավարության արդյունքները Վրաստանում այժմ մոտ են այն մակարդակին, ինչ տաս տարի առաջ էր՝ մինչև ներկայիս իշխող կուսակցության իշխանության գալը, համատարած հիասթափության և ավտոկրատիայի աճող նշանների ֆոնին», – ասվում է «Freedom House»-ի զեկույցում: