Ախալքալաքի մունիցիպալիտետի երեք բնակիչները, ովքեր գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, ստացել են կորոնավիրուսի վերջնական թեստի բացասական պատասխաններ:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքով, ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց մոտ կորոնավիրուս չի հաստատել:
Ավետիք Տոնականյանը նաև հերքել է տարածված լուրերն այն մասին, որ Ախալքալաքի դպրոցներից մեկի աշակերտը հիվանդ է կորոնավիրուսով: Այսպիսով, ինչպես պնդում է նա, այս պահին Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող երեք անձանցից երկուսը կապված էին Ախալցիխեի կլաստերի հետ: Երկու անձանց ինքնամեկուսացման ժամկետը լրացել է սեպտեմբերի 24-ին, իսկ երրորդ անձինը՝ սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանից ժամանած մեկ հոգի մասնակցել էր հուղարկավորության, որից հետո Հայաստան վերադառնալուն պես հայտնի էր դարձել, որ նա վարակված է կորոնավիրուսով: Մոտ 100 մարդ, ովքեր կապ են ունեցել նրա հետ, հանձնել են կորոնավիրուսի թեստ: