Փետրվարի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 230 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 7 223 մարդ, մահացել է 48 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 575 999, այստեղից ապաքինվել է 1 429 763 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 981:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 504 փորձարկում, այդ թվում 25 251-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15 253-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 25.26% է, վերջին 14 օրվանը՝ 29.89%, վերջին 7 օրվանը՝ 27.73%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 804 965 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 294 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 7 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 252 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 835 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: