Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48 643-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 392-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 947 դեպք կա, այլ պատճառով՝ 293։
Մահվան դեպքերի վերաբերյալ նշվում է, որ պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ապաքինվել է ևս 135 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 401 է, փաստացի բուժվողներինը՝ 4002։
Մեկ օրում թեստավորվել է 3 842 մարդ։ Ընդհանուր առմամբ, 276 077 թեստ է արվել։