Հոկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266 208-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 24 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 419 դեպք կա, այլ պատճառով՝ 1 220:
Ապաքինվել է ևս 534 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 245 376 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 14 193 է։
Հոկտեմբերի 4-ին կատարվել է 6 904 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 761 967 թեստ է արվել։