Հասարակություն 16 Օգոստոսի, 2021 • Քութայիսիում վարակակիրն իրեն դուրս է նետել COVID-կլինիկայի պատուհանից

Կորոնավիրուսով վարակակիրն իրեն դուրս է նետել Քութայիսիի COVID-կլինիկաներից մեկի չորրորդ հարկից, նա մահացել է մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Tabula.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը:

Հաղորդվում է, որ հիվանդը բուժհաստատություն էր բերվել երկու օր առաջ:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 115 հոդվածի համաձայն, որը ենթադրում է «ինքնասպանության հասցնել»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝