Երեկ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում կատարվել է հակագենի 132 թեստ, ինչպես նաև 45 ՊՇՌ թեստ: Օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9 դեպք, վիրուսը հայտնաբերվել է ինչպես հակագենի թեստով, այնպես էլ ՊՇՌ-ով: Կորոնավիրուսով վարակվածների թվում են Չամդուրա, Վաչիան, Մյասնիկյան, Բավրա, Մոլիթ, Պտենա գյուղերը…
Բժիշկներն ասում են, որ վերջին շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շատացել են: