Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրենի հայտարարության համաձայն, կորոնավիրուսով վարակվելու 8 նոր դեպքերից 5-ը հաստատված դեպքի հետ շփումներն են, 3-ը հայտնաբերվել են կարանտինային գոտում:
Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբաիան, 23 հիվանդ շարունակում է բուժումը Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը կայուն է:
«Ավելացել է 8 նոր հաստատված դեպք, բուժվածների թիվն աճել է ընդամենը 5-ով: Այս փուլում կովիդ֊կենտրոններում 143 հիվանդ է բուժվում: 8 նոր դեպքերից երեքը հայտնաբերվել են կարանտինային գոտում, և բոլորն էլ ներմուծված են, մնացած 5-ը` հաստատված հիվանդի հետ շփումներն են: Մեր կենտրոնում 23 հիվանդ է բուժվում, նրանց առողջական վիճակը չի փոխվել, նրանցից ոչ ոքի մոտ հիվանդության առաջընթաց չի գրանցվել և նրանց վիճակը միջին է և միջինից ավելի թեթև է գնահատվում», – ասել Էզուգբաիան:
Ըստ նրա, կորոնավիրուսով վարակված դիմորդի առողջական վիճակը բավարար է: