Մայիսի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1806 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1144 մարդ, մահացել է 20 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 317 719, այստեղից ապաքինվել է 297 676 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4227:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 180 փորձարկում, այդ թվում 14 324-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 856-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.41% է, վերջին 14 օրվանը՝ 5.51%, վերջին 7 օրվանը՝ 6.59%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 51 600 մարդ, օրական պատվաստվում է 3 651 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 72 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 287 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 759 անձ:
Մայիսի 5-ին Վրաստանում բացահյտվել է կորոնավիրուսի 2171 նոր դեպք, ապաքինվել է 1074 ապցիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: