Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք:

Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 741:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը: