Փետրվարի 1-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258 351 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 9 056 թեստավորում, որից 5490-ը հակամարմինների, 3566-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 681 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 709 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3 194:

Կարանտինային գոտում է գտնվում 474 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2676 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 268 պացիենտ:

Հունվարի 31-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 479 նոր դեպք, ապաքինվել է 491 պացիենտ: