Հոկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1152 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 263,783-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5354 դեպք կա, այլ պատճառով՝ 1212:
Ապաքինվել է ևս 772 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 243 341 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 13 876 է։
Հոկտեմբերի 1-ին կատարվել է 9 656 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 733 726 թեստ է արվել։