Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47 154-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 244-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 182 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42 551 է, փաստացի բուժվողներինը՝ 3390։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 928 դեպք կա, այլ պատճառով՝ 285։
Մեկ օրում թեստավորվել է 3737 մարդ։ Ընդհանուր առմամբ, 259 664 թեստ է արվել։