Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 28-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել։

Երեկ կատարվել է 2 397 թեստավորում։ Առողջացել է 29 մարդ։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 468 դեպք։ Հիվանդացածներից 409 819-ն առողջացել է:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 610 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 968 785 թեստավորում: