Հայաստանում նոյեմբերի 4-ին կատարվել է 11 533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 835 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 987 հիվանդ, գրանցվել է մահվան 56 դեպք: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 5-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6 582 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 323 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 905 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 157 442 թեստավորում: