Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346 224-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 243-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 006 դեպք կա, այլ պատճառով՝ 1 512։
Ապաքինվել է ևս 132 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 117 է։ Փաստացի բուժվողների թիվը 3 589 է։
Ընդհանուր առմամբ 2 614 055 թեստ է արվել, մեկ օրում` 5 906։