Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը երկուշաբթվանից սկսել է աշխատել աշխատավայրում յուրաքանչյուր ծառայությունում աշխատողների 30% -ի պահպանման սկզբունքով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, իրենք Վրաստանում համավարակի սկզբից ի վեր, այնպես էլ հեռակա են աշխատում:
«Մեկ-երկու շաբաթ, երբ դեպքերի քանակն իջավ, մենք անցանք սովորական աշխատառեժիմի, թե չէ աշխատում էինք հեռակա կարգով: Եվ կրկին մենք ստացանք սահմանափակումների վերաբերյալ ցուցումներ: Յուրաքանչյուր ծառայությունում պետն իրավունք ունի թողնել ընդհանուր աշխատողների քանակի 30% -ին, իսկ մնացածը պետք է աշխատեն տնից, միշտ լինեն հասանելի, և չլքեն քաղաքը, որ անհրաժեշտության դեպքում գան աշխատանքի», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ախալքալաքի շրջանի բոլոր հաստատություններն անցել էին հեռավար աշխատառեժիմի: Տեղական իշխանությունները սկսել էին անցնել սովորական ռեժիմին երկրում արտակարգ դրության ավարտից հետո, սակայն Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները սովորական աշխատառեժիմին չէին անցել: