Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն քննարկում է 2021 թվականի բյուջեի վերջին փոփոխությունները։ Փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 159 644 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հաստատման համար Սակրեբուլո է ներկայացրել 159 644 լարիի չափով բյուջեի փոփոխությունների փաթեթ։ Հանձնաժողովներում, դեկտեմբերի 14-ին, արդեն տեղի են ունեցել փոփոխությունների փաթեթի քննարկումները, և հարցը փոխանցվել է բյուրոյի քննարկմանը։ Փոփոխության ընդհանուր գումարից 4800 լարին տեղական բյուջեից խնայողությունն է, իսկ 154 844 լարին՝ տեղափոխվող մնացորդը։
Ախալքալաքի քաղաքապետարանը պահանջել է փոփոխություններ հետևյալ աշխատանքների համար.
Սակրեբուլոյի շենքի ջեռուցման համակարգի վերականգնման համար ՝2000 լարի
Տարբեր առաջնություններում մարզիկների մասնակցության համար՝ 10000 լարի
«Գրադարանների միավորմանը» գրքեր գնելու համար՝ 3500 լարի
Աշուղական դպրոցը սուբսիդավորվում է 1704 լարիով՝ աշխատավարձերի համար
Մարզադպրոցին 1000 լարի՝ ֆուտբոլիստների ծախսերը հոգալու համար
Սպասարկման կենտրոնին դիզվառելիքի գնման համար՝ 23 440 լարի
«Գեղարվեստի դպրոցի» ջեռուցման համակարգը վերականգնելու համար՝ 3000 լարի
Ամանորյա միջոցառումների (հրավառություն, նվերներ և այլ անհրաժեշտ պարագաներ) համար 15 000 լարի
Առողջապահության և սոցիալական աջակցության ծառայությանը հատկացվել է 100 000 լարի, որից 10 000 լարին՝ շտապ վիրահատությունների և բուժման համար, իսկ 90 000 լարին՝ անապահով ընտանիքներին միանվագ օգնության համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականին Ախալքալաքում իրականացված Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագծերից տեղական բյուջեն տնտեսել է 4800 լարի, իսկ պետական բյուջեն՝ 91 222 լարի։