Սեպտեմբերի 9-ից 11-ը, Ախալքալաքի շրջանի Բուզավեթ գյուղում անցկացվել է ֆուտբոլի մրցաշար։ Երեկ մրցաշարի եզրափակիչն էր: Առաջին պատվավոր տեղը գրավել է Իխթիլա գյուղի թիմը:
Եզրափակչում հանդիպել են Բուզավեթ և Իխթիլա գյուղերի թիմերը: Իխթիլա գյուղի թիմը հաղթել 1:4 հաշվով:
Այդպիսով մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Իխթիլա գյուղի թիմը:
Երկրորդ տեղը գրավել են տանտերերը՝ Բուզավեթ գյուղի թիմը:
Երրորդ տեղը գրավել է Կարտիկամ գյուղի թիմը:
Բուզավեթում կազմակերպված ֆուտբոլային մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 42 գյուղերի թիմեր: Թե՛ Բուզավեթ գյուղի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները եկել էին սատարելու ֆուտբոլիստներին:
Մրցաշարից հետո թիմերը պարգևատրվել են գավաթներով և մեդալներով:
Ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էին Բուզավեթ գյուղի երիտասարդները: Առաջնության կազմակերպմանը ֆինանսական աջակցություն էին ցուցաբերել գյուղացիները, ովքեր ներկայումս ապրում են Ռուսաստանում, ինչպես նաև գործող պատգամավոր և «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը: