Վաղը՝ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, տեղի կունենա շրջանային լիգայի Վրաստանի առաջնության ֆուտբոլային հանդիպումը: Ախալքալաքի «Աբուլը» կհյուրընկալի Ռուսթավիի «Գորդա» թիմին:
Վաղը՝ մայիսի 19-ին, ժամը 13: 00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա Ախալքալաքի «Աբուլ» և Ռուսթավի «Գորդա» թիմերի հանդիպումը: Շրջանային լիգայում կա 26 թիմ:
Ֆուտբոլիստները սպասում են իրենց երկրպագուներին:
Նշենք, որ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում նույն առաջնության շրջանակներում Ախալքալաքի «Աբուլ» թիմը 2: 0 հաշվով հաղթել էր Ախալցիխեի «Սամցխե» թիմին: