JNEWS-ի խմբագրությունը ստացել է լուսանկարներ, որոնցում Բուզավեթ գյուղի բնակիչները ինքնուրույն են մաքրում ջրամբարները, որտեղից իրենց գյուղը խմելու ջուր է ստանում: Ջրամբարը խիտ ծածկված է նստվածքով և աղտով: Ջուրը գյուղին մատակարարվում է առանց ֆիլտրման:
Արդեն երեք օր է, ինչ Բուզավեթ գյուղի բնակիչները փորձում են ինքնուրույն մաքրել խմելու ջրի համար նախատեսված ջրամբարները (ջրավազանները): Բնակիչները խոստովանում են, որ ջրամբարը մաքրելիս աղտի հետ միասին այնտեղից դուրս են հանում միջատներ, օձեր, գորտեր և այլ կենդանի արարածներ: Մաքրումից հետո նրանք պատրաստվում են ջուրը քլորացնել:
Այնուամենայնիվ, չնայած կեղտոտ ջրամբարին, ամբողջ գյուղն այնտեղից օգտվում է խմելու ջրից, քանի որ, ըստ բնակիչների, իրենք այլ ելք չունեն: Առանց ֆիլտրման ջուրը մատակարարվում է մարդկանց տներ, և դրա համար ոչ ոք պատասխանատու չէ: Բացի այդ, գյուղացիները վախենում են, որ խմելու աղտոտ ջրի օգտագործման պատճառով կարող են ինչ-ինչ հիվանդություններ ձեռք բերել:
Ընդհանուր առմամբ, Բուզավեթ գյուղում ջրի խնդիրը շատ արդիական է, քանի որ անորակ ջրամատակարարման պատճառով գյուղում ջուր հաճախ չի լինում, ամեն անգամ գյուղացիները ստիպված են ինքնուրույն փորել և վերանորոգել այդ խողովակները: