Ախալքալաքում և գյուղերում կավելացվեն արտաքին լուսավորման լուսամփոփներ։ Գյուղերում կավելանա 569, իսկ քաղաքում 169 էլեկտրական սյուն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի և ընկերություն “Տաբոլիի” միջև կքնվել է պայմանագիր, ըստ որի ընկերությունը պետք է ապահովի քաղաք Ախալքալաքի փողոցների և գյուղերի արտաքին լուսավորման էլեկտրական սյուների ավելացումը։
Արտաքին լուսավորման էլեկտրալարերի հեռավորությունը պետք է լինի 30-35 մ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել նաև 40 մետրի։
Արտաքին լուսավորման էլեկտրասյուներ կավելացվի 59 գյուղերում, չի ավելացվի միայն Կորխ, Վաչիան, Կարծախ, Սուլդա և Բոզալի գյուղերում։
Քաղաքում կավելացվեն հետևյալ քանակի էլեկտրասյուներ հետևյալ փողոցներում՝
Սուրբ Նինոյի փողոցը Դիլիսկա գյուղի ուղղությամբ՝ 33, Աղմաշենեբելի փողոցի N3 նրբանցքում՝ 13, Երևանյան փողոցի N41 և N43 շենքերի մոտ՝ 4, Նազարեթյանի փողոցում՝ 10, Միկոյան և Թումանյան փողոցներում՝ 2, Չարենցի և Ծերեթելիի փողոցներում՝ 8, Ազատության N70 և N72 շենքերի մոտ՝ 4, Կոմի փողոցում՝ 19, Ազատության N71 և Ճավճավաձեի N1-ում՝ 4, Հիվանդանոցից դեպի քաղաք և Քոլեջի ուղղությամբ՝ 72։
Իսկ գյուղերում կլինի հետևյալ քանակով`
Ազավրեթ՝ 15, Բուռնաշեթ՝ 8, Ղադոլար՝ 8, Լոմատուրցխ՝ 5, Ալաստան՝ 7, Վարևան՝ 7, Կոկիո՝ 5, Արագվա՝ 10, Մաջադիա՝ 10, Թոթխամ՝ 5, Օրջա՝ 6, Բարալեթ՝ 12, Իխտիլա՝ 15, Մերենիա՝ 10, Մեծ Սամասար՝ 6, Փոքր Սամսար՝ 6, Մուրջախեթ՝ 8, Չամդուրա (պաշ․ Չամձվռալա)՝ 8, Գոգաշեն՝ 25, Ափնիա՝ 8, Գումբուդո՝ 30, Կիրովական՝ 7, Դիլիսկա՝ 30, Զակ՝ 5, Բալխո՝ 6, Բուղաշեն՝ 8, Գոման՝ 15, Օլավերդ՝ 8, Տրկնա՝ 4, Փիլիպովկա՝ 5, Կարտիկամ՝ 20, Կուլիկամ՝ 15, Խուլգումո՝ 20, Աբուլ՝ 8, Բուզավեթ՝ 5, Թախչա՝ 4, Կոթելիա՝ 6, Կաջո (պաշ․ Կոչիո)՝ 7, Բեժանո՝ 13, Ալաթուման՝ 7, Ագանա՝ 14, Մոդեգամ՝ 5, Սիրկվա՝ 5, Հոկամ՝ 14, Քարսեպ՝ 5, Ազմանա՝ 9, Պտենա՝ 7, Դադեշ՝ 15, Միասնիկյան՝ 5, Տուրցխ՝ 10, Խավեթ՝ 8, Դավնիա՝ 6, Էրինջա՝ 6, Խանդո՝ 20, Խոսպիո՝ 7, Բավրա՝ 10, Խորենիա՝ 7, Մարտունի՝ 5, Չունչխա՝ 7։
Աշխատանքները պետք է ավարտվեն 3 ամսվա ընթացքում։
Գայանե Ակոջյան