Արմատներով Ջավախքի Խանդո գյուղից Էդուարդ Սպերցյանի նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում փառահեղ էր: Հայաստան-Ռումինիա խաղի երկրորդ խաղակեսին դաշտ դուրս եկած Սպերցյանը խոցում է ռումինացիների դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը, իսկ խաղի ավարտին վաստակում 11 մետրանոց: Ջավախքում Էդուարդ Սպերցյանի մուտքը Հայաստանի ազգային հավաքական, առանձնակի ոգևորությամբ ընդունեցին:

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի 2-րդ ֆուտբոլիստն է, ով փոխարինման դուրս գալով դարձել է գոլի հեղինակ:

Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ՀՀ հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ նա հիմա 20 տարեկան է։

mer manch

Սպերցյանի պապիկը 1965 թվականին Ջավախքից տեղափոխվել է Հայաստանի Աշտարակ քաղաք, իսկ այնտեղից էլ Ռուսաստան: Էդուարդ Սպերցյանը ծնվել է Ռուսաստանում։

Մարզիկը վեց տարեկանից զբաղվում է ֆուտբոլով։ Սովորել է Կրասնոդար քաղաքի ֆուտբոլի ակադենմիայում, ներկայումս Կրասնոդար քաղաքի ֆուտբոլի կազմում է՝ թիմի ավագն է ու կիսապաշտպանը։

Նրան հրավիրել են խաղալու Հայաստանի հավաքականի կազմում խաղալու։ Հայաստանի հավաքականի կազմում Հայաստան-Ռումինիա խաղն առաջին էր։

2018 թվականից Էդուարդ Սպերցյանը սկսել է խաղալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում։

2020 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում հաջող ելույթից (12 գոլ) հետո նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Խիմկիի» դեմ խաղում:

2020 թվականի հոկտեմբերին Սպերցյանը իր նորամուտը նշել է նաև եվրոպական ասպարեզում՝ փոխարինման դուրս գալով «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

Էդուարդի հորեղբայրը մեծ խանդավառությամբ և հպարտությամբ է խոսում իր եղբորորդու մասին։

«Ես հորեղբայրն եմ, նստածս տեղից վերև թռա ուրախությունիցս։ Գյուղում, ով ճանաչում է նրան շատ ուրախացել են և հպարտ են», – ասում է Վանիկ Սպերցյանը։

Հարկ է նշել, որ Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման 56-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գնդակը Հայաստանի հավաքականի անցկացրած 220 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 600-րդ գոլն էր:

footbol