Մարտի 29-30-ը Ախալքալաքի մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի մունիցիպալ առաջնությունը, որի ընթացքում առաջին երեք տեղերը գրավեցին 58 մարզիկներ։
Մարտի 29-30-ը Ախալքալաքի մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի մունիցիպալ առաջնությունը։ Մրցույթին մասնակցել է 8-ից 13 տարեկան 60 երեխա։ Մրցմանը մասնակցում էին մարզիկներ Կարտիկամ, Արագվա, Կումուրդո գյուղերից և քաղաքից։
Մրցույթին որպես ժյուրի ներկա էր նաև ջավախքցի բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպական օլիմպիական խաղերի մեդալակիր Օթար Երանոսյանը, ով տեղափոխվել է ԱՄՆ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտին մասնակցելու նպատակով։ Եզրափակիչը դիտելու էին եկել նաեւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
15 մարզիկներ դարձել են ոսկե, 15-ը՝ արծաթե, 28-ը՝ բրոնզե մեդալակիր։ Բոլոր 58 մարզիկները ստացել են պատվոգրեր, մեդալներ, նվերներ ու գավաթներ։