Նինոծմինդա քաղաքից Կամո Համբարյանը Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում՝ Հարավային դաշնային համալսարանի առաջնությունում, գրավել է առաջին պատվավոր տեղը:
Այս առաջնությանը մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետների 25 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվել է հինգ փուլով` ըստ շվեյցարական համակարգի: Այս մասին հայտնում է «Ռադիո NOR»–ը:
Հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ Կամոն գրավել է առաջին հորիզոնականը: Այս հաջողության շնորհիվ Կամոն ընդգրկվել է Հարավային դաշնային համալսարանի շախմատիստների թիմում, որը ելույթ է ունենալու համառուսաստանյան թիմային ուսանողական առաջնությունում:
Կամո Համբարյանը ավարտել է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցը: Նա հանդիսանում է քաղաքի շախմատային բաժնի շրջանավարտ: 2016 թվականից սովորում է Ռոստովի մարզում, Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանում, Կիրառական մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ֆակուլտետում: