Ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքի և բռնության կիրառման համար, քննչական-որոնողական գործողությունների արդյունքում Սամցխե-Ջավախքի ՆԳՆ Նինոծմինդայի շրջանի ոստիկանության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ա.Ի.-ին:
Հանցագործությունը նախատեսում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը վերջին երեք ամիսների ընթացքում սիստեմատիկ ծեծի է ենթարկել իր կնոջը՝ 1975 թ. ծնված Ա.Ա.-ին, նաև հորը՝ 1948 թ. ծնված Ս.Ի.-ին և 1950 թ. ծնված մորը՝ Ն.Ն.-ին։ Ընդհարումներից մեկի ժամանակ Ա.Ի.-ն ընտանիքի անդամներին սպառնացել է սպանել, ինչպես նաև վնասել է տան կահույքը:
Ընտանեկան բռնության և երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպառնալիքների փաստով հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով և Վրաստանի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետով: