Հասարակություն 27 Հունվարի, 2023 • Ախալքալաքում ավելացել է վարորդների համար պետծառայությունների ցանկը և օրերը

Այսուհետ վարորդական իրավունք ստանալու կամ այլ փաստաթղթային գործողություններ կատարելու համար Ախալքալաքի սպասարկման գործակալությունը կգործի շաբաթական երկու օր՝ ուրբաթ եւ հինգշաբթի։ Ինչպես նաև ավելացվել են Գործակալության ծառայությունները, որոնք մատուցվում են Ախալքալաքում:

Ինչպես ՆԳՆ սպասարկման գործակալությունից Jnews-ին հայտնեցին՝ գործակալության Ախալցիխե-Ախալքալաք ծառայության աշխատակիցներն Ախալքալաքի շրջանային վարչությունում, յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի և ուրբաթ օրերին քաղաքացիներին տարբեր ծառայություններ կմատուցեն։

Այսուհետ նաև կմատուցվեն որոշ ծառայություններ, որոնց համար մինչ այս ախալքալաքցիներն ու նինոծմինդացիները ստիպված էին լինում հասնել Ախալցիխե:

Ներկայացնում ենք այն ծառայությունների ցանկը, որոնք իրականացվում են Ախալքալաքի սպասարկման գործակալությունում՝

  • տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու տեսական թեստ,
  • A1, A2 և B (առաջին փուլ) վարորդական իրավունքի վկայականի գործնական քննություն,
  • տրանսպորտային միջոցների վարորդական վկայականների փոփոխություն և կորցրած վկայականի վերականգնում,
  • տրանսպորտային միջոցների մաքսազերծում և գրանցում,
  • զենքի գրանցում,
  • Գործակալության կողմից տրված տարբեր տեսակի ծանուցումների, դիմումի ընդունում և պատրաստի փաստաթղթի տրամադրում։

Հարկ է նշել, որ մինչ այս գործակալությունը Ախալքալաքում գործում էր միայն ուրբաթ օրերին և ոչ բոլոր ծառայություններն էր մատուցվում։ Ինչ վերաբերում է վարորդական իրավունքի երկրորդ փուլի քննություններին, ապա այն դեռ իրականացվում է Ախալցիխեում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝