«Թոշակս չի հերիքում ոչ սննդի համար, ոչ էլ դեղորայքի, ի՞նչ անեմ, դեղ չգնե՞մ։ Այսինքն, եթե ուտեմ, ուրեմն դեղ չեմ կարողանա գնել և ճնշումս կսպանի ինձ, չի՞ կարելի, որ կառավարությունը դեղերի գնման հարցում օգնի», – բողոքում է 66-ամյա Զոյա Մուրադյանը: Միայնակ թոշակառուն տարիներ շարունակ ճնշման դեղամիջոցներ է գնում, որոնք ամեն օր է օգտագործում: Դեղերի անընդհատ գնաճն այժմ ամենամեծ մտահոգությունն է:

2

Զոյա Մուրադյանն ապրում է Նինոծմինդայում, Վրաստանի հարավային մասում, Սամցխե-Ջավախքի փոքր մունիցիպալիտետում։ Ըստ վերջին մարդահամարի՝ Նինոծմինդայում բնակվում է 34 000 մարդ: Բնակչության 95%-ը էթնիկ հայեր են:

Տեղի բնակիչները հեռանում են շրջանից` աշխատանքի բացակայության և պետական ​​լեզվի չիմացության պատճառով: Ռուսաստանում և Հայաստանում գործ ունենալու հեռանկարները նրանց համար շատ ավելի գրավիչ են: Շրջանից հիմնականում տղամարդիկ են հեռանում: Նինոծմինդայում մնում են ծերերը, և նրանցից շատերը ծերությունն անցկացնում են միայնակ:

3

82-ամյա Լուսիկ Եղոյանը մի քանի տասնամյակ է միայնակ է ապրում Նինոծմինդայում: Երեխաները նախընտրել են մեկնել Ռուսաստան՝ Նինոծմինդայում ապրելու փոխարեն։ Նրանք Վրաստան չեն գալիս և ապագայում այստեղ մշտապես ապրելու միտք չունեն։ Լուսիկ տատիկը միայնակ է մնացել: Տարիներ շարունակ ստիպված է միայնակ լուծել բոլոր խնդիրները:

Զոյա Մուրադյանի որդին ապրում է Նինոծմինդայում, սակայն Զոյա տատիկը ծերությունն անցկացնում է մենության մեջ:

«Ես մենակ եմ ապրում, երբեմն որդիս է գալիս, ինձ օգնում է տնային գործերում, նա ամուսնացած է և ունի իր սեփական ընտանիքը, նրանց մասին պետք է հոգ տանի»,- բողոքում է Զոյա Մուրադյանը, նաև ավելացնում է, որ իր շրջապատում ևս շատ տարեց մարդիկ նույն վիճակում են գտնվում։

5

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի ֆոկուս խմբի կողմից Նինոծմինդայի շրջանում անցկացված հետազոտությունից պարզ է դառնում, որ Նինոծմինդայում տարեցները մտահոգ են իրենց առողջության և սոցիալական խնդիրների պատճառով:

Ուսումնասիրությունը, որը ներառում է Նինոծմինդայի տարեցներին՝ 60-ից բարձր տարիքային խումբ, իրականացվել է այս տարվա մայիս-հուլիս ամիսներին` «Ինքնակառավարում տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում:

Ֆոկուս խմբերի կողմից իրականացված հարցազրույցների միջոցով բացահայտված խնդիրներն առաջնայնացնելու համար ծրագրի թիմակիցները Նինոծմինդայի փողոցներում և գյուղերում հանդիպել են տեղի բնակիչներին, որոնք առանձնացրել են իրենց համար երեք կարևոր խնդիր: Այսպիսով, անհատական ​​երկխոսության միջոցով առաջնահերթություն է տրվել մինչև 200 մարդու:

Բացի քաղաքի և գյուղերի բնակիչներից ծրագրի թիմակիցներն առցանց զրուցել են Նինոծմինդայի ակտիվիստների, համայնքների ղեկավարների հետ, նրանց ներկայացրել ֆոկուս խմբերի հետազոտությունների արդյունքները, այդպիսով հնարավորություն ընձեռել՝ ընտրել բացահայտված երեք առավել հրատապ խնդիրները:

«Երեք ֆոկուս խմբերի, քաղաքի և գյուղերի տեղական համայնքի հետ խորը հարցազրույցների և անձնական հանդիպումների արդյունքում պարզվել է 7 խնդիր, որոնք տեղական համայնքը համարում է առաջնահերթ»,- ասում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեն:

Նինոծմինդայից Ժորա Ստամբոլցյանը դժգոհում է սոցիալականացման և հասարակության հետ շփման բացակայությունից: 85-ամյա տղամարդն ապրում է որդու և հարսի հետ: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում:

«Ժամանակ առ ժամանակ ուզում ես հանդիպել հասակակիցներիդ հետ, խոսել նրանց հետ, պատմել և լսել նորությունները: Առաջ մեզ Նինոծմինդայի Մշակույթի տանը սենյակ էին հատկացրել, հաճախ էինք հավաքվում, մոտ 20 հոգով, նարդի ու շախմատ խաղում, բայց միայն ամռանը, քանի որ ձմռանը ջեռուցում չկար: Տղամարդկանցով էինք հավաքվում, լավ էր, բայց հիմա նման հնարավորություն չունենք, համավարակի պատճառով հավաքներն արգելված են»:

1

Ժորա Ստամբոլցյանը քրոնիկ հիվանդ է, նա շաքարային դիապետ ունի, այսինքն՝ մշտապես դեղորայքի կարիք է զգում: Նա ասում է՝ կառավարությունը միայն մեկ անգամ է օգնել իրեն անհրաժեշտ դեղամիջոցներով:

«Մոտավորապես 10 ամիս առաջ պետությունն ինձ անվճար դեղամիջոցներ էր տալիս, որը երկու ամիս հերիքեց, հիմա արդեն չեն տալիս, հիվանդանոցից դեղատոմս գրեցին, գնացի դեղատուն և անվճար ստացա բոլոր դեղերը: Թոշակս ձմռանը չի բավարարում, քանի որ ձմռանը կոմունալ ծախսերն ավելանում են»:

Նինոծմինդայի շրջանի 2020 թվականի բյուջեում տարեցների համար բժշկական կամ սոցիալական օգնության ծրագրեր չկան:

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կատարած ուսումնասիրության, ինչպես նաև բնակչության հետ անձնական հանդիպումների արդյունքում պարզել են խնդիրներ, որոնք առավելապես վերաբերում են Նինոծմինդայի տարեցներին: Դրանք են՝

. դեղեր գնելու համար գումարը չի հերքում
. միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական ծառայություններ չկան
. չհարմարեցված ներքին ճանապարհներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար
. տարեցների սոցիալական աջակցության ծրագրերի բացակայություն
. որակյալ բժշկական ծառայությունների սահմանափակ մատչելիություն, ոչ բոլոր գյուղերում բուժկենտրոններ կան
. խմելու ջրի խնդիր

Ո՞րն է նրանց տեսլականը և ինչպե՞ս են Նինոծմինդայի քաղաքական կուսակցությունները մտադիր լուծել տարեցների հիմնական խնդիրները՝ ինքնակառավարման մակարդակում: Այս հարցերն ուղղեցինք քաղաքական գործիչներին, ովքեր հոկտեմբերի 2-ին կմասնակցեն շրջանում ՏԻՄ ընտրություններին:

Նինոծմինդայում ՏԻՄ ընտրություններին գրանցվել է ութ կուսակցություն և քաղաքապետի մեկ անկախ թեկնածու:

Մեր հարցերին պատասխանել է ընդամենը չորս քաղաքական ուժ:

«Եվրոպական Վրաստանը» կարճ պատասխանել է. «Սոցիալական աջակցության իրականացման շրջանակներում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն դեղերի գնման համար»:

Իսկ «Միասնական ազգային շարժումը» նախատեսում է Նինոծմինդայի բյուջեից սուբսիդավորել դեղերի ձեռքբերումը: Կենտրոն բացել, որտեղ բնակչությունից դեղամիջոցներ կհավաքվեն և կտեսակավորեն՝ կրկին օգտագործելու նպատակով: Միջոցները պետք է հատկացվեն տեղական բյուջեից, իսկ դեղերի արժեքը պետք է ֆինանսավորվի 50%-ով, բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար:

Ինչպես նաև միջոցներ հատկացնել տեղական բյուջեից և կենտրոն բացել բնակչության սոցիալապես անապահով խավերի համար:

Հիմնել խմբեր, որոնք կտեսակցեն միայնակներին և տարեցներին՝ սնունդ գնել, կոմունալ ծախսերը վճարել և այլն:

«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցությունը նախատեսում է խորացված ուսումնասիրել այս հարցը և ծրագրում է հետազոտություն անցկացնել:

• անհրաժեշտ է դեղորայքի հարցում օգնության կարիք ունեցող մարդկանց ցուցակ կազմել
• անհրաժեշտ է կյանքի համար առաջնային կարևորության դեղամիջոցների ցանկ կազմել
• անհրաժեշտ է բնակիչներին ապահովել ամենամսյա դեղերի վաուչերներով
• խրախուսել երիտասարդներին, որպեսզի նրանք կամավոր հիմունքներով օգնեն միայնակ և տարեց բնակիչներին

«Վրացական երազանքը» կարծում է, որ քաղաքապետարանում հարցման արդյունքում բացահայտված խնդիրներն ակտուալ չեն և դրանց կարծագանքեն, եթե՝ սրվեն:

Մինչև հիմա քաղաքապետարանի բյուջեում ընդգծված առանձնացված չի եղել բժշկական օգնություն՝ հատուկ ծերերի համար, քանի որ առողջապահության համար հատկացված միջոցներից օգտվում է շրջանի ամբողջ բնակչությունը՝ անկախ տարիքից: Խնդիրը, որ տարեցները սահմանափակ հասանելիություն ունեն առողջապահության ոլորտին, քաղաքապետարանի համար արդիական չէ, որովհետև նրանք հնարավորություն ունեն օգտվել քաղաքապետարանի սոցիալական փաթեթում նախատեսված ծախսերից: Եթե, մենք ունենանք տարեցների բժշկական ծառայության ապահովման համար այլ օգնությունների տրամադրման այլ առաջարկություններ, իհարկե, այդ ամենը հաշվի կառնվի և կարտացոլվի շրջանային բյուջեում:

Քաղաքապետարանի սոցիալական օգնության ծառայությունը մշակած օգնական մեխանիզմներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու համար: Այս ծրագիրը ներառում է ֆինանսական աջակցություն, սակայն, ինչ վերաբերում է տնային խնամքի ծառայությանը, Նինոծմինդայի քաղաքապետարանում այս ծառայության ստեղծումը հիմա արդիական չէ, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչները վարչական միավորումներում այնքան են ներգրավված իրենց թեմի հասարակական կյանքում առկա հարցերին, և կարող ենք հստակ ասել, որ նրանք տիրապետում են սոցիալապես անապահով խավի մասին ամբողջ տեղեկատվությանը, որը կիսում են մեզ հետ:

Ինչ վերաբերում է միայնակ ծերերին, ապա այստեղ էլ իրավիճակը նույնն է: Հատկաշական է, որ շրջանում ըստ վիճակագրության շատ ցածր է այս կատեգորիայի մարդիկ, ծեր մարդիկ շատ քիչ են իրենց ընտանիքի հոգածությունից դուրս մնում: Հարցի սրման դեպքում, իհարկե, կմշակվի համապատասխան մեխանիզմներ՝ այս անձնանց օգնելու և ապրելու պայմաններ ստեղծելու համար:

4

Նինոծմինդայի սակրեբուլոյում, հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո թվով 30 պատգամավոր կընտրվի, քանի՞ մանդատ կստանա ընտրություններին մասնակցող յուրաքանչուր կուսակցություն, պարզ կդառնա հոկտեմբերին: Գլխավորն այն է, որ իրենց գործունեության ընթացքում նրանք հաշվի առնեն տեղի տարեցների պահանջներն ու խնդիրները և հոգ տանեն նրանց մասին:

Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի կողմից իրականացվող «Ինքնակառավարում տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում պատրաստվել է մուլտիմեդիա նյութ։

Նյութը պատրաստվել է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ֆինանսական աջակցությամբ:

Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը, և այն չի արտացոլում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պաշտոնական տեսակետները: