Մարդկանց թրաֆիքինգի զոհերի պետական խնամակալության և աջակցության գործակալությունը հայտարարություն է հրապարակել Նինոծմինդայի Սբ. Նինոյի անվան մանկատան վերաբերյալ:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Երեխաների բարեկեցության ծառայությանը հնարավորություն է տրվել մուտք գործել Նինոծմինդայի մանկատուն և իրականացնել իր գործունեությունը, վեց անչափահասներ ցանկություն են հայտնել լքել հաստատությունը:
«Նրանց լավագույն շահերից ելնելով, գործակալությունը համապատասխան կերպով արձագանք է տվել և արդեն ապահովել է նրանց տեղափոխումը խնամակալության մեկ այլ ձևի:
Այժմ շարունակվում է ինտենսիվ աշխատանքը, նաև նույնականացվել է ևս տաս երեխա, և աշխատանքներ են տարվում նրանց տեղափոխման համար նույնպես», – ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունը նշում է, որ բարձրաձայնված փաստերի հետ կապված, հետաքննության շահերից ելնելով, գործին ներգրավվել են գերատեսչության հոգեբաններն էլ: