Հայաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45 152-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 199-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 431 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 023 է, փաստացի բուժվողներինը՝ 2945 է։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել. 2-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 905 դեպք կա, այլ պատճառով՝ 279։
Մեկ օրում թեստավորվել է 3518 մարդ։ Ընդհանուր առմամբ, 224 559 թեստ է արվել։