Հայաստանում նոր քաղաքական դաշինք է ստեղծվել, որը կրում է «Հայաստան» անվանումը: Այն գլխավորում է Հայաստանի հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նորաստեղծ «Հայաստան» դաշինքին անդամակցում են «Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները: Երեկ Երևանում կայացած հանրահավաքի ավարտին այս երեք ուժերը նոր դաշինքի ստեղծման համատեղ հռչակագիր են ստորագրել: «Հայաստան» դաշինքը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է.
«Միասնական դաշինք ձևավորել-չձևավորելը պայքարելու տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրություններին գնալ այս ձևաչափով։ Ես կողջունեմ, եթե նրանք ամբողջությամբ, ամբողջ թափով ու կարողություններով մտնեն այդ պայքարի մեջ։ Այս պայքարն, այո, ունի երկու բաղադրիչ, առաջինը պայքար այս իշխանության դեմ, երկրորդը պայքար իշխանության համար։ Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել երկրորդով։ Բայց նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, ուղղակի դասլքություն է ցուցադրում։ Սա եմ համարում երկրի շահին ծառայել»:
Քոչարյանն ընդգծել է, որ ռեալ է՝ այս իշխանությունը չի կարող վերարտադրվել։ Նա վստահ է՝ ինքը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և կայուն զարգացում ապահովել:
Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ Քոչարյանը հայտարարել, որ մտադիր է վերածնել խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանը։ Միաժամանակ ներկայացրել գործողությունների պլան, ըստ որի նա պատրաստվում է ընտրություններում հաղթելու դեպքում կյանի կոչել:
1. գնահատել երկրին հասցված վնասի չափն՝ ըստ ոլորտների, քանի որ դա կարևոր է հետագա քայլերի պլանավորման համար,
կասեցնել տնտեսական անկումը,
2. վերականգնել երկրի հեղինակությունն ու կանխատեսելիությունը, վերադարձնել հուսալի գործընկերոջ անունը,
3. վերան0այել բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը, համատեղ աշխատել փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար,
4. ստեղծել գիտելիքահեն տնտեսություն և զարգացնել գյուղատնտեսությունը,
5. պետական հատվածի մաքրման համար պայքարել ոչ թե կարգախոսներով, այլ հստակ քայլերով։