Հայաստանում մարտի 17-ին կատարվել է 2 396 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 149 հիվանդ, գրանցվել է մահվան 5 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 18-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 254 դեպք, որոնցից 409 196 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 822 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 592 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 644 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 236 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 946 713 թեստավորում: