«Հայրենասերների դաշինքը» Արտաշես Հակոբյանին առաջադրել է որպես Ախալքալաք-Նինոծմինդա ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու:

Արտաշես Հակոբյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչ է: Նա մեծ քաղաքական փորձ չունի, ըստ նրա՝ ինքը համաձայնել է «Հայրենասերների դաշինք»-ի առաջարկին, քանի որ համաձայն է նրանց նախընտրական ծրագրի հետ, որը «կենտրոնացած է ժողովրդի շահերի վրա»:

«Ես ցանկանում եմ ժողովրդի կողմը լինել», – ասել է Արտաշես Հակոբյանը: